Երեխաների խնամքի և արդյունավետ ժամանցի ծառայություններ առաջարկող ՏաՏա կազմակերպությունը այս անգամ նախաձեռնել է Տրնդեզի բացառիկ տոնակատարության:
Սառցե կախազարդեր, ծաղկե տոնական գլխազարդեր, ծիսական խարույկ ու կրակի շոու... Մոսկվայից հատուկ ՏաՏայի հրավերով ժամանում է հայազգի Աստղիկի Լեշուկը, ով անմոռանալի Տրնդեզ կապահովի երեխաների համար: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Տոնակատարությունը նախատեսված է փետրվարի 14-ին՝ երեքշաբթի, և բաղկացած է երկու մասից՝ ձմեռային հրաշքների վարպետության դաս և բացօթյա հատված, որը ներառելու է ծիսական խարույկ և կրակի շոու: